Ապարանցիները պահանջում են ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջ ներկայացրած համայնքապետերի հրաժարականը։

Նրանք հավաքվել են Երևան-Ապարան մայրուղում և կոչերով իրենց աջակցությունն են հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Շենավան համայնքի համայնքապետը մոտեցավ նրանց և ներողություն հայտնեց ժողովրդին իր սխալ քայլի համար, որը տպավորություն է թողել, թե համայնքապետը համայնքի անունից է պահանջել հրաժարականը։

Նա ասեց, որ զղջում է կատարվածի համար։ Այլ համայնքապետեր ևս մոտենում են հավաքի մասնակիցներին։