Ապրում եմ Երևանին կից գտնվող գյուղում․․․ մի օր երթուղային նստեց մի կին ու իր անհասկանալի պահվածքով բոլորին ծիծաղեցրեց

Երթուղայինով գնում էի տուն, ճանապարհը տևում է մոտ 1,5 ժամ։ Նստում է միջին տարիքի մի տատիկ, տեսքից սովորական մարդ էր, իսկ ահա պահվածքով ապացուցուցում էր միայն հակառակը։

Տատիկը հարցրեց վարորդին․

-Նոր Հաճն հասնու՞մ ես։

-Իհարկե, նստեք։

Մինչ Հաճն հասնելը 1 ժամվա ճանապարհ կար։ Ամբողջ ընթացքում ուղևորները քիչ էր մնում խելագարվեին։

—Էս ի՞նչ նստարաններ են․․․ անհարմար է․․․

—Տղա ջան, պատուհանը բացիր, օդ չկա։

-Տիկին ջան, ձեր տոպրակը ինչի՞ եք ոտքիս դրել։

-Աղջիկ ջան, երեխայիդ գիրկդ նստացրու, սենց որ մեր մեջտեղն է, հիմա կընկնեմ։

-Ազիզ ջան, ինձ հետաքրքիր չեն ամուսնուդ հետ հարաբերությունները, տանը կզանգես կխոսես հեռախոսով, գլուխս գնաց։

-Լսեք, դեռ ինչքա՞ն պիտի գնանք, շուտ կհասնե՞նք։

Ու այս ամենը երևի 20 րոպեում հասցրեց անել, բայց մենք արդեն էլ չէինք դիմանում։

Բարեբախտաբար վարորդը շուտ հասկացավ, թե ինչպես վարվել։

—Տատիկ ջան, արդեն հասնում ենք, իջիր։

—Արդեն անցել ենք, արդեն անցել ենք, վայ, անշնորք․․․

Ու տատիկն առանց գումարը տալու ու մարդկանց ոտքերը տրորելով՝ իջավ երթուղայինից։

Դուռը փակելուց հետո նա շարունակեց անիծելն ու գոռգոռլաը։ Բայց կարևորն այն է, որ շարունակեցինք ճանապարհը հանգիստ պայմաններում։

Ու նրա իջնելուց հետո ուղևորները ծափահարեցին վարորդին, կարծես ինքնաթիռը հաջող վայրէջք էր կատարել։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *