Աջարիայի հայերն աջակցում են Արցախին. խաղաղ ցույց Բաթումում (ֆոտո)

Աջարիայի հայերն Արցախին իրենց աջակցությունը հայտնելու նպատակով խաղաղ ցույց են կազմակերպել: «Ալիք Մեդիա»-ն տեղեկացնում է, որ ցուցարարները հավաքվել են Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու տարածքում ու երթով շարժվել դեպի Աջարիայում ՀՀ հյուպատոսարան:

Ցույցի կազմակերպիչ, Աջարիայի հայ համայնքի մամուլի քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ երթի ընթացքում հնչելու են կոչեր թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ:

«Սրան զուգահեռ մենք արդեն դրամահավաքի երրորդ փուլն ենք իրականացնում, մեզ միացել են հայեր ոչ միայն Բաթումից, այլեւ Քոբուլեթից, Գուրիայից ու Աջարիայի այլ քաղաքներից»,-ասել է նա:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *