«Առանց մեր թույլտվության չեն կարող խաղաղապահներ ուղարկվել»․ Ալիև

«Խաղաղապահների ուղարկումը տարածաշրջան պետք է լինի երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի թույլտվության հիման վրա։ Բոլորը պետք է հասկանան, որ առանց մեր թույլտվության խաղաղապահներ չեն կարող ուղարկվել մեր տարածք։

Դա հակասում է միջազգային իրավունքին, և դա անընդունելի է»,- այս մասին թուրքական Haber Türk-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:


     «Հնարավոր է այդպիսի ցանկություններ լինեն։ Ես դա չեմ բացառում, սակայն բոլոր հարցերը պետք է լուծվեն սեղանի շուրջ։

Ուզում եմ նշել, որ քննարկվող հիմնարար սկզբունքներում խաղաղապահների մուտքը նախատեսված է ամենավերջին փուլում»,- նշել է Ալիևը։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *