«Ասացի՝ միակ ելքը ձեր հրաժարականն է». ինչ են խոսացել Ծառուկյանն ու Փաշինյանը

Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը տեւել է ընդամենը մի քանի րոպե:

Հանդիպումից հետո Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց.

«Հանդիպումը երկար չէր կարող տեւել, ես իմ դիրքորոշումը, որը ասել եմ հրապարակային, նույնը ասացի վարչապետին, որ այս իրավիճակից երկիրը հանելու համար անհրաժեշտ է իր հրաժարականը:

Միակ ելքը դա է: Իսկ խորհրդարանական ընտրությունների մասով ասացի, որ դուք չպետք է լինեք վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար: Երբ որ դա ընդունելի կլինի, մնացածի մասին կբանակցենք: Իմ դիրքորոշումը չի փոխվել, ցանկացել է հանդիպել, ես չեմ մերժել»,-ասաց նա:

Ծառուկյանը հրաժարվեց ասել, թե ինչ է պատասխանել Փաշինյանը:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *