Ասե՞մ ինչ տեղի ունեցավ մեր տանը ամսի 10-ին վարչապետի գրառումը կարդալուց հետո. Ռեգինա Պրազյան

Ռեգինա Պրազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ասե՞մ ինչ տեղի ունեցավ մեր տանը ամսի 10-ին վարչապետի գրառումը կարդալուց հետո։ Մեռանք!!!

Հա ամեն մեկս տան մի անկյունում «մեռանք»։ Մեկս արտասվում էր, մյուսս քարացել եր ու ժամերով լռում էր, էն մյուսը գլուխը ափերի մեջ առած բարձր հեկեկում էր, էն մյուսը բռունցքով պատին էր հարվածում։ Ես լուռ սթրես էի տանում, որի հետևանքները մինչ օրս կա ու առանց արցունքների արտասվում էի։

Մենք դեռ չհասկացանք, թե ինչ էր կատարվում, երբ րոպեներ անց սկսեցին ԱԺ և կառավարության շենքերը կոտրող ոհմակին ցույց տալ ուղիղ եթերով։ Մինչ այդ պահը մեզանից յուրաքանչյուրը իր մտքի ծայրով հաստատ անցկացրել է այն վարկածը, որ Փաշինյանը կարող է և դավաճան լինել՝ քանզի մեզ ոչ մեկ չէր նախապատրաստել և չէր զգուշացրել, թե հանուն ինչի այդ թուղթը ստորագրվեց։

Բոլորս հաղթանակի էինք սպասում առանց պատերազմին մասնակցելու։ Մեզանից և ոչ մեկ այդ պահին չգիտեր, որ այդ թղթով 30.000 զինվորի կյանք փրկվեց։ Սակայն շնորհակալություն Բռնաբար Դոսյեեվիչ Ծառուկյանին, Ազգադավ Սեդրակի Քոչարյանին, Բռնապետ Ազատի Սարգսյանին, Շպիոն Օնիկի Վանեցյանին և մնացած իրենց միացած աղբակույտին և իրենց տակ տաքացրած լակոտ լուկուտին մեր աչքերը ժամանակին բացելու համար։

Իրոք մենք կարող էինք կարծել, որ Փաշինյանը դավաճան է, բայց իրենք իրենց պոռնկությամբ, սրբապղծությամբ, վայրենիությամբ, չտեսությամբ և ԱՆԽԵԼՔՈԸԹՅԱՄԲ րոպե առաջ բացեցին մեր աչքերը և մենք լուռ սպասեցինք վարչապետի խոսքին նրան մեղադրելու փոխարեն։ Այնքան փնթի և անգրագետ էր ամեն բան կազմակերպված, որ իսկույն երևաց դրանց նպատակը իրական։

Ես չեմ ասում Փաշինյանը սուրբ է և մի մեղադրեք։ Չէ, մեղադրեք, բայց հենց մեղադրեք վերջացնեք՝ չմոռանաք նաև ամեն մեկդ ձեզ մեղադրել։

Հա, դու օրինակ քեզ մեղադրի դասալիքության համար, էն մեկդ թող մեղադրի իրեն պատերազմ չգնալու համար ու մատղաշ տղերքին մենակ թողելու համար, էն մյուսդ հիմնադրամին գումար չփոխանցելու համար, իսկ մյուսդ հնարավորությունների սահմաններից քիչ գումար փոխանցելու համար, մյուսդ սոցիալական ցանցերում ապատեղեկատվության զոհը դառնալու համար թող իրեն մեղադրի ու թշնամու և ներքին թշնամու համագործակցության հետևնքով ստեղծված խուճապային նյութերը տարածելու համար թող իրեն մեղադրի։

Տանը խալաթով ու գնջի մազերով նստած լինելու և Աննա Հակոբյանի նկարները չմարսելու փոխարեն մեղադրի քեզ, որ չես գնացել կամավոր վիրակապ փոխելու։ Ես էլ ինձ կմեղադրեմ, որ հայրենիքի համար օրհասական պահին հայրենիք չեմ վերադարձել և գոնե արցախցի ընտանիքներին կացության վայրով ապահովել։ Բայց էս ամենը դեռ մի կողմ…

Հանկարծ Քոչարյանին ու Սերժին չմեղադրեք։ Թուրքի արյուն ունեցող այդ երկու դավաճան ստահակներին հանկարծ չմեղադրեք։ Արցախի վաճառքի գումարով ու Հայաստանի բյուջեի թալանման գումարով միլիարդների մեջ լող տվող այդ տականքներին հանկարծ չմեղադրեք։ Մեղավորը Փաշինյանն է, որ մի կողմից փրկեց մեզ ու մյուս կողմից արժանացավ քարկոծման, մեղավոր է, որ եկավ ու իր միջամտությամբ թույլ չտվեց Հայաստանն էլ Էրդողանին վաճառվի։

Մենակ չասեք թե հիասթափվել եք։ Դուք էլ լավ գիտեք, որ չեք հիասթափվել ու պարզապես առիթ էր պետք ձեզ հիասթափվելու, որ դուք էլ հնարավորություն ունենաք Փաշինյանի նոր գալստուկը ու նրա տիկնոջ նոր բիժուները չմարսելու ու հանգիստ քննադատելու մազի թեքությունը, նստելու դիրքը, գուլպաների գույնը, թաշկինակի ծալքը ու դուխու հոտը!!!

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *