Ասում են, թե հպարտացի՛ր, ՀԵՐՈՍԻ սիրած աղջիկ ես , բայց ա՜խր ոչ մեկը չի կարող հասկանալ , որ… Հանուն հայրենիքի նшhատшկվшծ Հովիկի ընկերուհու անչափ հուզիչ գրառումը

Էլեն Օհանյանը գրում է. Հոկտեմբերի 29֊ին ՝ ժամը 20։44-ին զանգ եկավ …. այդ անիծված զանգից հետո սիրտս 2 կես դարձավ ՝ Հովիս հետ ու առանց Հով … Առանց Հով միայն ֆիզիկապես, քանի որ հոգեպես նա Միշտ իմ կողքին է , իմ սրտում , իմ մտքում , իմ երազներում և իմ մեջ…. Չորրորդ տարին է ինչ միասին ենք , մի մարդ դարձած…Մեր սիրո մասին շատերը գիտեն , շատերն են լսել մեր հեքիաթային սիրո մասին … երևի կհարցնեք ինչո՞ւ հեքիաթային, ասեմ … հեքիաթա՜յին , քանի որ մեր սիրո տեսակը իրականության մեջ չկար, իրարով ապրել ենք, իրարով երազանքներ ստեղծել ու կապել….Նրա շնորհիվ է , որ կյանքում ձեռք եմ բերել լավ շրջապատ , լավ ընկերներ…

Հասկացել եմ` կյանքում ինչպես ճիշտ ապրել, գիտե՞ք, միասին այնպիսի ապագա էինք պատկերացրել , այնքա՜ն լուսավոր ու երջանիկ կլիներ մեր ապագան , եթե չլիներ այս անիծված պատերազմը …. Ինձանից միայն ՔԵԶ չտարավ այս անիծված պատերազմը , այլ ինձանից տարավ ապագա, կյանք, երազանքներ ու նպատակներ , իմ ու քո ապագա երեխաներին էլ տարավ( անուններն էլ էինք արդեն որոշել) , ամեն հնարավոր ու անհնարին տարավ ինձանից այս անիծվածը…
Ասում են ՝ հպարտացիր ՀԵՐՈՍԻ սիրած աղջիկ ես , բայց ա՜խր ոչ մեկ չի կարող հասկանալ , որ ինձ հերոս պետք չէր , ինձ ՀՈՎՍ էր պետք…
Աստվա՜ծ իմ , թո’ղ լիներ , մի ոտք ունենար, մի ձեռք ունենար, բայց լիներ , լիներ ֆիզիկապես, որ կարողանայինք մեր պատկերացրած ապագան կերտեինք…. սակայն հետո, մի պահ , երբ սթափվում եմ ու հասկանում, որ ոչ մի բան ի զորու չեմ անել ու փոխել , փորձում եմ մի լուսավոր կետ գտնել … և Ասում ՝ ես իրոք երջանիկ մարդ եմ ,որ արժանացել եմ նրա սիրուն , որ նա հենց ինձ է ընտրել ու սիրել , փայփայել, երեխայի պես ինձ պահել..Չորս տարի ինձ երջանկացրել է և ուրախ եմ, որ ես էլ իմ հերթին կարողացել եմ նրան երջանկացնել ու արժանի լինել , ինչպես ինքն էր ասում
«քո հետ անցկացրած տարիներն ամենաերջանիկն են եղել «…Գրելով հասկանում եմ , որ ես իսկապես հպարտ եմ , որ ՀԵՐՈՍԻ աղջիկ եմ … Բայց այդ էլ չի սփոփում… շա՜տ եմ զայրացած, վիրավ որված այս աշխարհից , որովեհտև անարդա՜ր ա , անազնիվ աշխարհը ինձանից տարավ մի մարդու , ով անթերի է , իդեալական , ով կյանքում ոչ մի սխալ չէր գործել, միշտ եղել էր ազնիվ, երբեք ոչ մեկին չէր նեղացնում … ասում եմ միգուցե ինքը այնքան իդեալական էր այս աշխարհի համար, որ Աստված տարավ իր մոտ , որ այնտեղ ավելի ապահով լիներ , բայց չէ’ չէ’ , դա էլ ինձ չի կարող սփոփել.
Կռվում 35 ՕՐ պայքարեց … նա չհեռացավ պարտված , որովեհտև այնքան շատ էր նվիրված հայրենիքին , սիրով էր կատարում իր գործը, սիրում էր իր սուրբ հայրենիքը , էլ չեմ ասում որ չորս տարի հերոսաբար ծառայել էր հայոց Բանակին , նվիրվել էր մինչև վերջ եւ դեռ կնվիրվեր…. Բոլորդ էլ տեսել եք նրա հոգատար վերաբերմունքը , նույնիսկ պատերազմի ժամանակ ծաղկեփունջ ու քաղցրավենիքներ ուղարկեց , որ մի պահ երջանկանամ… ովվ կպատկերացներ , որ դա վերջին ծաղկեփունջն էր նրա կողմից, և ով կպատկերացներ , որ հիմա ես եմ ծաղկեփունջ տանում նրա համար …Սխալ է , չպետք էր այսպես լիներ … անհնա՜ր է , ի սեր Աստծո… Ես քեզ շատ եմ սիրում իմ Հով… ոչ ոք չի կարող սիրել այնպես , ինչպես ես եմ քեզ սիրում … Խոստանում եմ , որ պատիվդ միշտ բարձր կպահեմ , ինչպես երկրի վրա ես հպարտացել ինձանով , այնպես էլ երկնքից նայելով ես հպարտանալու ..ու հասկանալու ես , որ ամեն ինչ իզուր չէր ,այն դաստիրակությունը, որ ինձ ես տվել իզուր չէր ,իզուր չէր ոչ մի խրատ ու խորհուրդ… Ամեն ինչ քո հետ կապված հիշում եմ ու հիշելու եմ մինչև կյանքիս վերջ:Ամեն ինչ նույնն է լինելու, դեռ մի բան էլ ավել… կրկնակի անգամ սիրելու եմ մայրիկիդ, տատիկիդ, քույրիկիդ… քո փոխարեն էլ եմ նրանց սիրելու , երբեք մենակ չեմ թողնելու , քո փոխարեն ոչ մեկը չի կարող լինել , քո զբաղեցրած տեղը ոչ ոք չի կարող լրացնել , բայց աշխատելու եմ նրանց համար անել ամեն ինչ , անել անհնարինը, որ գոնե քո զբաղեցրած 1%֊ը լրացնեմ , որովեհտև մենք մի մարդ ենք ու ես դա կարող եմ …


Աշոտիկի ու Մարիի համար հա’մ քեռի կլինեմ , հա’մ էլ քեռակին , քույրերիդ եւ եղբայրներիդ համար քույր եմ լինելու, տատիկիդ ու պապիկիդ համար էլ թոռ …. Խոստանում եմ ու դու գիտես , որ քեզ չեմ ստում … Երբեք չէի պատկերացնում, որ 18 տարեկանում այսպիսի անասելի, անտանելի ցավ կզգամ ու կապրեմ , չէի պատկերացնի, որ երբևիցե այսպիսի անհավատալի կորուստ կլինի …ա՜խր շատ քիչ էր մնացել մեր խնամախոսին, ընդամենը մեկ շաբաթից պաշտոնապես կլինեի քո նշանածը , եթե չլիներ այս անիծված պատերազմը….Քո եւ մնացած մեր հերոսների վրեժը լուծելու ենք , հա ‘ ու հետ գնալու ենք Արցախ , Գնալու ենք , Խոստանում ենք քեզ… Իմ Հով , իմ հպարտություն , իմ անմ ահ հերոս ,սիրում եմ քեզ ու միշտ եմ սիրելու( դու դա գիտես)… քո անունը միշտ բարձր եմ պահելու , Եռաբլուրում մեր բոլոր հերոսների հետ ննջի՛ր խաղաղությամբ …. քեզ երբեք ոչ մեկ չի մոռանալու, իմ անմա հ հերոս, ես քե՛զ խոստանում եմ….
Բոլորիդ Ցավակցությունները կարդացել են ինձ համար ու լսել եմ … Շնորհակալ եմ բոլորիցդ , որ Հովոյիս մասին լավն եք գրում , որ գնահատում եք, ինքը իսկապես արժանի է… Ուզում եմ , որ հնարավորինս շատ տարածվի այս նյութը , որ հերոսիս մասին շատերը կարդան ու ճանաչեն…


միշտ սիրում էր ուշադրությունը , սիրում էր , որ բոլորը խոսում էին նրանից …ու թո՛ղ նրա անմա հանալը ոչինչ չփոխի ….խնդրում եմ ,տարածե’ք Տարածե’ք , որ ամբողջ աշխարհը տեսնի իմ ՀՈՎԻՆ, թո՛ղ ինձ նման կիսատ ու կոտրված աղջիկները իմանան, որ միայնակ չեն ,թո’ղ զավակ կորցրած մայրիկները , եղբայր կորցրածները իմանան, որ մենք բոլորս միասին ենք ու միասին էլ հաղթելու ենք այս պատերազմը, այս անիծված պատերազմը…

Ու Երևի իմ ճակատագիրն էլ այսպես էր , ինչպես զինվորական համազգեստով քեզ դիմավորեցի կյանքում , այնպես էլ ճանապարհեցի , բայց ոչ իմ կյանքից… իմ կյանքում դու հավերժ ես , ԻՄ ՀՈՎ….

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *