«Ասում է թող պետությունը տա էդ փողը… պետությանը որտեղի՞ց նման միջոցներ, երբ տարիներ շարունակ միլիարդներով հարկեր չեք վճարել…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Ծառուկյանը ԲՀԿ ներկայացուցիչներ հետ հանդիպման ժամանակ ասում է.

  • — Պետությունը պետք է վարկերը սուբսիդավորի, սառեցնի
  • — Պետությունը պետք է անվճար դեղորայք բաժանի
  • — Պետությունը պետք է անապահով ընտանիքներին ամսական 200-300 հազար դրամ փող տա
  • — Պետությունը պետք է ուսանողների վարձերը վճարի
  • — Պետությունը պետք է քաղաքացիների կոմունալները վճարի…

Ու բաժակաճառի տոնայնությամբ նմանատիպ լիքը մանիպուլյատիվ ցանկություններ:

Ուշադրություն, իսկ հիմա հարց:

Պետությանը որտեղի՞ց նման միջոցներ, երբ դու ու քո նմանները տարիներ շարունակ միլիարդներով հարկեր չեք վճարել:

Էլ չեմ ասում սեփական աշխատակիցներիդ չվճարած աշխատավարձերի ու հարկադրված արձակուրդների մասին։

Հա, ու չասեք թե նման բան չկա, էդ մեղարանքներն ինձ չեն առաջադրել:Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *