ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցին ի պատասխան, անդրադարձավ գեрիների ու անհայտ կորածների խնդրին:
«Ե՛վ հայկական, և՛ ադրբեջանական կողմն իրենց մոտ պահվող գեрիների ցանկերն են ներկայացրել, այս փուլում տեղի է ունենում ցանկերը ճշտելու գործընթաց»,- տեղեկացրեց Ավինյանը՝ հույս հայտնելով, որ հնարավորնս սեղմ ժամկետում կավարտեն գործընթացը:

Ըստ Ավինյանի՝ գեрիների վերադարձի հարցում երկու սկզբունք է որոշվել:
«Բոլորը բոլորի դիմաց. ադրբեջանական կողմը նույնպես այս սկզբունքի կողմնակից է»,- ասաց Ավինյանը՝ հավելելով, որ առաջարկել են հետագայում գեрիներ հայտնաբերելու դեպքում նրանց վերադարձնել առանց նախապայմանի, միակողմանի:

Ինչ վերաբերում է ռազվ ադաշտից մարմի նների դուրսբերման աշխատանքին, Ավինյանը տեղեկացրեց՝ մեծ ծավալի գործ է արվել:
«Նոյեմբերի 10-ից ի վեր դուրս է բերվել 846 մարմին, այդ աշխատանքները շարունակվում են»,- տեղեկացրեց նա՝ հավելելով,-

«Անճանաչելի մարմիններից 294 մարմնի նույնականացում է եղել, 154 մարմնի ԴՆԹ հետազոտություն արվել է, 443 նմուշ դեռ հետազոտման փուլում է»:
Ավինյանի խոսքով՝ հիմա խնդիր է դրված ԴՆԹ հետազոտություների արդյունքների համադրումն ու դրանց քանակի ավելացումը: