Ավինյանը ոստիկանների ուղեկցությամբ գնացել է ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի առանձնատուն. ինչ է կատարվել այնտեղ

Ավինյանը ոստիկանների ուղեկցությամբ այցելել է ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի առանձնատուն. ինչ է կատարվել այնտեղ

Factor-ի տեղեկություններով՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի որդու հարսանիքի հետ կապված տեսանյութի հրապարակումից հետո ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ոստիկանների ուղեկցությամբ գնացել է Դավթյանի՝ Բագրևանդում գտնվող առանձնատուն, որտեղ անցկացվում էր հարսանիքը։

«Հրապարակ» օրաթերթի՝ այսօր հրապարակած տեսանյութից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է պարետին գնալ և դադարեցնել միջոցառումը:

Հիշեցնենք, որ երկրում արտակարգ դրություն է, և բազմամարդ հավաքներ անցկացնել չի թույլատրվում:

Աղբյուրների փոխանցմամբ՝ հարսանեկան արարողությանը մասնակցել են նաև բարձրաստիճան սպաներ:

Առավել մանրամասն՝ սզբնաղբյուրում:

Ստորև «Հրապարակ»-ի տեսանյութը.

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *