Արայիկ Հարությnւնյանը մերժել է Արթուր Վանեցյանին

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչներն արդեն մի քանի օր Արցախում են, տարբեր հանդիպումներ են ունեցել։

Կուսակցության խորհրդի անդամները արդեն իսկ հանդիպել են Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հետ։

Վանեցյանի գերխ նդիրը, սակայն, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպելն է, որը, սակայն, նրան չի հաջողվի։

Մեր տեղեկություններով՝ Արցախ մտնելուն պես Արթուր Վանեցյանը մի քանի անգամ զանգահարել է Արայիկ Հարությունյանին, հանդիպում խնդրել, սակայն Արայիկ Հարությունյանը մերժել է՝ պատճառաբանելով, որ Վանեցյանի բռնшծ քաղաքական կnւրսը իր համար անըն դունելի է, և իր ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատկերացումները

Արցախի անվտшնգության, զարգացման վերաբերյալ նույնական են, և նման հանդիպումը կարող է տարընկալումների, տարմեկնաբանությունների տեղիք տալ։ Հետևաբար Արայիկ Հարությունյանը հրաժարվել է հանդիպումից, որից հետո արդեն Վանեցյանը, օգտագործելով իր վաղեմի կապերը, հանդիպումներ է ունեցել Արցախի իշխանության այլ ներկայացուցիչների հետ։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *