Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ազատման դիմում է գրել

Yerevan.Today -ին փոխանցված տեղեկության համաձայն, այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։ Սա, ըստ աղբյուրի` կառավարության կոսմետիկ փոփոխությունների համատեքստում է արվել։

Գարիկ Սարգսյանը տեղափոխվում է Երևան, ավելի ստույգ` Տարածքային կառավարման նախարարություն։ Հայտնի է նաև Գարիկ Սարգսյանին փոխարինող անձի անունը, նա «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սեդրակ Թևոնյանի հայրն է` կոնյակագործ Ռազմիկ Թևոնյանը, ով իննսունականներին սպարապետ Վազգեն Սարգսյանի շքի տակ գործունեություն էր ծավալում և վերջինիս հովանավորչությամբ կարողացավ դառնալ խմիչքի գործարանատեր։

Հետագայում ի դեպ, ՀՀԿ–ի իշխանության օրոք, պարոն Թևոնյանը փայլուն հարաբերություններ էր կառուցել այն ժամանակվա վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։

Խորհրդանշական է այն, որ Նիկոլ Փաշինյանն այս կադրային ռակիրովկաներն անում է այն ժամանակ, երբ իր հետ ընդիմությունը վերջնագրի լեզվով է խոսել։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *