«Արդեն թող քնեն, սաղ տոչնի ա. սա պետք է լինի մեր վերջին կռիվը». Զինվորները՝ առաջնագծից

Արցախի պաշտպանության բանակը նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացնում է իրավիճակն առաջնագծում:

«Էս խնդիրը պետք է լիարժեք կատարվի, արյունով էլ լինի, պիտի էս հողը պահենք»,-ասում է զինծառայողներից մեկը:

Մեկ ուրիշն էլ թե. «Թող հանգիստ լինեն, խուճապի չմատնվեն: մեզ մոտ ամեն ինչ լավ է, ոչ մի բանի պակաս չունենք»:

Կամավորականներից մեկն էլ ասաց. «Եկել եմ Աբովյանի Զովք գյուղից իմ մեքենայով կատարելու մարտական առաջադրանք: Ոչ մի հուսահատություն չկա, ամեն ինչ նորմալ ա:

Ամեն տրված հրաման աշխատում ենք կատարել արագ ու ճշգրիտ: Ազգին կվստահեցնեմ, որ ամեն ինչ լավ ա լինելու շատ կարճ ժամանակում»:

Մեկ էլ թե. «Արդեն թող քնեն, սաղ տոչնի ա: Վախող չունենք, լոխ տրամադրված են հակառակորդին ջախջախելու»:

«Սա պետք է լինի մեր վերջին կռիվը ու էս կռվից հետո մեր երեխաները, մեր ժողովուրդը պետք է ապրեն ապահով, անկախ ու ճանաչված պետությունում: մենք ոչ մեկս չենք եկել էստեղ զոհվենք, եկել ենք կռվենք, հաղթենք»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *