Արդեն հայտնի դարձած եղբայրներից Արան նոր, գեղեցիկ կատարում է ներկայացրել. բաց չթողնեք

Համացանցային տիրույթում մեծ բում առաջացրեց Ավետիսյան եղբայրների կատարումը: Նրանք իրենց մեքենայից տեսանյութ էին հանրայնացրել, որտեղ երկուսով միասին գեղեցիկ կատարում էին ներկայացնում կենդանի հնչողությամբ: Տեսանյութը հուզել էր շատերին:

Մեծ դիտումների և գնահատողական խոսքերի տարափը եղբայրներին նոր կատարումների մղեցին: Այս անգամ մեքենայից նոր կատարումով հանդես է եկել եղբայրներից Արան:

Եթե նախորդ անգամ նրանք էստրադարյին, հեղինակային երգ էին ներկայացնում, ապա այս անգամ Արան ներկայացրել է «Սարի սիրուն յար» հայտնի գուսանական երգը, որի հեղինակը գուսան Աշոտն է: Լ. Քոշյանից հետո երգի մատուցմամբ հանդես եկան նաև այլ բազմաթիվ հայտնի ու անհայտ դեմքեր, երգիչներ, որոնց երգի կատարումը մեծ հաջողություններ բերեց տարիների ընթացքում:

Լուսիկ Քոշյանի կատարմամբ հանրահռչակված այս երգը Արան կատարում է բավականին հաջող ու գեղեցիկ անցումներով: Արա Ավետիսյանի գեղեցիկ ու ինքնատիպ կատարումը կարող եք վայելել ստորև՝ թողնելով կատարման մասին ձեր կարծիքը:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *