Արթուր Վանեցյանը Եհովայի վկաներ է անվանել Փաշինյանին սատարող ապարանցիներին

«Այսօր Ապարանի տարածաշրջանում Նիկոլ Փաշինյանի համար, այսպես ասած, պայքարողները Եհովայի վկաներ աղանդի անդամներ են: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Ազգային ժողովի մոտ ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

Դիտարկմանը, որ իշխանությունները հայտարարում են, որ իրենք կարող են բազմահազարանոց հանրահավաքներ անցկացնել եւ եթե նոր ընտրություններ լինեն, իրենք նորից մեծամասնություն կկազմեն, Վանեցյանն ասաց, որ թող փորձեն.

«Նիկոլ Փաշինյանն իր արբանյակների միջոցով փորձում է, տեսնի ինչքան մարդ կհավաքվի: Տեսնում է մարդ չի հավաքվում, ասացին՝ իշխանությունը դրա հետ կապ չունի: Նիկոլ Փաշինյանը հայերի շրջանում աջակցություն չունի եւ չի կարող ունենալ:

Մարդ, ով հանձնել է մեր հայրենիքի մեծ հատվածը, ով հայ ազգի ողնաշարը կոտրել է, եւ մենք ունենք այսօր պարտված, բարոյալքված ժողովուրդ: Դա մանիպուլյացիա է, սուտ է, Նիկոլ Փաշինյանը չկա, նա այլեւս գոյություն չունի: Վարչապետի աթոռին նստած անձը քաղաքական դիակ է եւ վերջ»,- ասաց նա եւ նշեց, որ չի կարող հայ ազգը ծնկած եւ մեջքը կոտրած ապրել։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *