Արծրուն ջան, քո տառապանքը անձամբ եմ տեսել, անձամբ եմ տեսել, թե ինչպես ես… Գարիկ Գալիկյանի հուզիչ գրառումը Արծրուն Հովհաննիսյանի մասին

Մար տական իրադարձությունների մասին օպերատիվ ու ոգեշունչ տեղեկություններ հաղորդող Արծրուն Հովհաննիսյանն այս օրերին հայտնվել է քննադատության թիրա խում:

Նա իր սոցհարթակում ամփոփիչ հրապարակում է արել՝ հայտնելով, որ այլևս որոշել է զբաղվել ոլորտի գիտական զարգացմամբ եւ մանկավարժական գործունեությամբ: Նրա սույն հրապարակումն իր սոցհարթակում տարածել է փաստաբան Գարիկ Գալիկյանը՝ կցելով հուզիչ նախաբան: Նա գրել է.

«Արծրուն ջան, եղբայր, քո տառապանքը անձամբ եմ տեսել, անձամբ եմ տեսել, թե ինչպես ես լուռ արտասվել յուրաքանչուր զինվորի կորստով, յուրաքանչուր անհաջողությամբ, ինչպես նաև ցնծացել ցանկացած հաջողությամբ ։ Քո ապրումներին ականատես եմ եղել անձամբ, հիշում եմ ինչ

հավատով էիր լցված, ինչպես էիր ոգևորում եւ հավատում, որ հաղթելու ենք։ Եղբայր Դու կատարյալ ես կատարել Քո աշխատանքը, ուժ էս տվել ազգին։ Աստված պահապան Քեզ եւ Քո ընտանիքին։ Հպարտ եմ, որ ճանաչում եմ Քեզ»,- իր գնահատողական խոսքն ավարտել է Գ. Գալիկյանը:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *