Արմավիրում կոտրել են եկեղեցու տարածքում գտնվող Հիսուսի արձանը (ֆոտո)

Նոր տեղեկացա, որ ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի եկեղեցու բակում վանդալիզմ են իրագործել ոմն ստահակներ՝

բութ գործիքի կիրառմամբ կոտրել են եկեղեցու տարածքում գտնվող Հիսուսի արձանը:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԼՀԿ-ական պատգամավոր Էդվարդ Անդրեասյանը, ով նաեւ լուսանկարներ է տեղադրել:.

«Պատկան մարմիններին կոչ եմ անում հնարավորինս արագ ձեռք առնել համապատասխան միջոցներ հանցագործին հայտնաբերելու համար»,-հավելել է նա:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *