Արմավիրցի փոքրիկը պատերազմի օրերին 4 միլիոն դրամի ընկույզ է վաճառել և գումարը փոխանցել հիմնադրամին

Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այսօր սիրով ընդունել է արմավիրցի փոքրիկ Վահե Հովհաննիսյանին,

որը պատերազմի ծանր օրերին քաղաքի տարբեր հատվածներում ընկույզ էր վաճառում և հավաքված ամբողջ գումարը՝ ավելի քան չորս միլիոն դրամ, փոխանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

«Անձամբ իմ և արմավիրցիների անունից շնորհակալություն եմ հայտնել Վահեին՝ հայրենասիրության այս հրաշալի օրինակի համար»,- նշել է քաղաքապետը:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *