Արմեն Ամիրյանը Գլենդելում 1,7 մլն դոլարով առանձնատուն եւ բնակարան է գնել

hetq.am-ը գրում է․

Հայաստանի հանրային ռադիոյի նախկին (1997-2015 թթ.) գործադիր տնօրեն, մշակույթի նախկին (2016-2018 թթ.) նախարար Արմեն Ամիրյանը բավականին ակտիվ է ամերիկյան անշարժ գույքի շուկայում: 2018-2020 թթ. նախկին պաշտոնյան մեկ առանձնատուն է վաճառել, փոխարենը գնել է մի բնակարան եւ մի նոր տուն:

Ձեռք բերված գույքի ընդհանուր արժեքը 1.663.000 դոլար է: 2008 թ. օգոստոսի 13-ին, երբ դեռ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենն էր, Ա. Ամիրյանը առանձնատուն է գնել Գլենդելի Քեմփթոն ռոուդ 300 (300 Kempton Road, Glendale) հասցեում՝ վճարելով 820.000 դոլար: Նրա կինը՝ Հրանուշ Ամիրյանը, համաձայնություն է տվել, որ գույքը գրանցվի որպես ամուսնու միանձնյա սեփականություն:

2018-ի հունվարին՝ մշակույթի նախարար եղած ժամանակ, Արմեն Ամիրյանն այս տան գրավադրմամբ 280.000 դոլար վարկ է վերցրել շինարարական նպատակներով: Այսօր էլ Քեմփթոն ռոուդ 300 հասցեի առանձնատունը Ամիրյանի սեփականությունն է, չնայած 2008-ի օգոստոսից գույքը կառավարման է հանձնված «Amiryan Living Trust»-ին:

Կարելի է ասել, որ Քեմփթոն ռոուդ 300-ը Արմեն Ամիրյանի ամերիկյան հիմնական հասցեն է, ինչի մասին հայտնել է ոչ միայն «Հետքի» աղբյուրը, այլեւ, ինչպես գրել ենք, նախկին նախարարն այս տարվա հունվարին «Radio House» անունով ընկերություն է հիմնել Գլենդելում, որի հասցեն, դժվար չէ կռահել, նույն Քեմփթոն ռոուդ 300-ն է: Սա նշված է նաեւ որպես ընկերության նախագահ ու տնօրեն Ա. Ամիրյանի կոնտակտային հասցե:

1960-ին կառուցված, 3 ննջասենյակ ու նույնքան լոգասենյակ ունեցող այս առանձնատան մակերեսը 193 քմ է, իսկ ընդհանուր հողամասինը՝ 743 քմ: 2019-ին, ըստ հարկային փաստաթղթերի, անշարժ գույքը (հողը եւ շենքը) գնահատվել է 946.606 դոլար, որի հարկը հաշվարկվել է 10.452 դոլար: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *