Արմեն Սարգսյանը կորոնավիրուսից վախենում է, իսկ այսօր խոսում է արտահերթ ընտրություններից․ Հայկ Սարգսյան

Վարչապետի հրաժարականի պահանջ  հասարակության լայն շրջանում գոյություն չունի։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։

«Հիմա ՀՀ-ում ծանր պատերազմական վիճակ է, ունենք հազարավոր զոհեր, վիրավորներ, փախստականներ, կորոնավիրուսով վարակվածների մեծ քանակաությամբ բնակչություն, եւ նախագահ Արմեն Սարգսյանը, որը կորոնավիրուսից վախենում է, բոլորս գիտենք, երբ մարդ է ընդունում, 50 մետր հեռավորության վրա է նստում, որ հանկարծ չվարակվի,  այսօր խոսում է արտահերթ ընտրությունների մասին»,- ասաց իշխող ուժի պատգամավորը՝ ընդգծելով, որհասարակության լայն շրջանակներում արհատերթ ընտրությունների պահանջ չկա, եւ հակառակը՝ իշխանություններից պահանջում են,  որ հանկարծ նման քայլի չգնան։

«Բազմաթիվ նամանկներ, ստատուսներ, քոմենթներ կան, խնդրում եմ ուսումնասիրեք, բոլորն ասում են՝ հանկարծ չգնաք արտահերթ ընտրությունների»,-ասաց նա։

Լրագրողի հարցին, թե եթե նա ընդդիմադիր լիներ, ի՞նչ կաներ, եթե Սերժ Սարգսյանը Արցախի կապիտուլյացիայի մասին փաստաթուղթ ստորագրեր, Հայկ Սարգսյանը պատասխանեց, թե նախկին իշխանությունները բանակցել են 7 տարածքների հանձման համար, իսկ երբ Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ, նրանք  ասացին, թե հողերը հանձնելու համար է իշխանության եկել։

«Իրենք 20 տարի պրոցեսը նախապատրաստել են, հասցրել են այն փուլին, որ պետք է հողերը հանձվի։ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ երբ պետք է 7 տարածքները հանձնվեին, ամենավերջին պահին Ադրբեջանի ներկայացուցիչը հրաժարվել է ստորագրել»,- ասաց նա ու հավելեց, թե Զինված ուժերից հասկացող անձինք կարող են հաստատել, որ այս ընթացքում, երբ կռվել են, դա Նիկոլ Փաշինյանի ձեռքբերած զենքերի շնորհիվ է եղել։

«Եթե այս երկուսուկես տարին չլիներ, շատ ավելի ծանր կլիներ իրավիճակը եւ մենք այսօր կկորցնեինք Արցախը»,- շեշտեց Հայկ Սարգսյանը։

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է օրեր առաջ գիշերը խմբակցության մյուս պատգամավորների հետ գնացել խմբակցությունից դուրս եկած Վարթան Աթաբեկյանի տուն, պատգամավորն ասաց․

«Մտածել եմ, որ իմ գործընկերոջը սպառնացել են, որ ինքը գնա այդ քայլին, որովհետեւ ինքը հայրենասեր տղա է, ինքը չի կարող թուրքահաճո որեւէ բան անել, ազգի դավաճանների օրակարգով շարժվել»։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *