Արնախում ամբաստանյալը ազատության մեջ է բավական չէ, հետն էլ․ Արթուր Հայրապետյանի դիպուկ անդրադարձը

Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Մի շատ անմեղ ու անճար հարց եմ ուզում տալ, ես հիմա ո՞ւմ մեղադրեմ, որ արնախում ամբաստանյալը ազատության մեջ է բավական չէ, հետն էլ իրենից գոհ, տեղ-տեղ զոհի կարգավիճակում հարցազրույց է տալիս։

Լավ, դուք էս ի՞նչ անթասիբ մարդ դուրս եկաք։ Ձեզ թվում էր մեր ուշքը գնում էր ձեր համար։ Չէ։ Մենք մտածում էինք, որ վերջապես արյան ծարավ, ժողովրդին հոշոտած, տարիներով մարդկանց ապօրինությունները, անարդարությունները, ինչ ասեմ, այնքան եմ ասել, որ մի օր շունչ կքաշենք, ու վերջապես մարդակերները իրենց հասանելիք պատիժը կկրեն։

Բայց ցավոք, ցավոք ոչ միայն չտեսանք հանցագործներին իրենց տեղերում, այլ դուք հարգելի իշխանություններ շարունակում եք սխալը սխալի ետեւից գործել։

Ախր, ո՞նց չասեմ, որ դուք ՍԴ հարցը տարիներով քնեցրեցիք, հերիք չի, վերջապես տեղից շարժվեցիք, ու թվում էր, որ հայհայ է մի բան դուրս կգա, բայց չէ, ձեր թեկնածուին դեմ եք տվել ժողովրդի թիկունքից գործ եք որոշել անել։ Չի հաջողվելու։ Մտքներովդ չանցնի, որ մի կոճակի սեղմումով, ձեր թեկնածուին մեր գլխին ՍԴ դատավոր եք նշանակելու։

Ձեր թեկնածուին ընտրելով, դուք մարտի մեկի անմեղ սպանվածների շիրիմները չեք հարգի։ Դեռ ասում եմ չեք հարգի, որովհետեւ մի փոքր հույս ունեմ, որ պատգամավորները գոնե դեմ կգնան կառավարությանը։ Եսի՞մ։

Շատ-շատ հեռվից չանչենք իրար, ու կարեւոր բաները թողած, ընկնենք իրար ետեւից։ Ինչ տխուր է..

Միով բանիվ գրածս անճարությունից, հոգոցով գրվեց, երբ մի պահ նայեցի, թե ինչպես է իրենից գոհ ամբաստանյալը տնական հարցազրույց տալիս։ Դե…..(

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *