Արտակ Դավթյանն ազատման դիմում է գրել

Hraparak.am-ը գրում է․
Մեր տեղեկություններով՝ ազատման դիմում է գրել ՀՀ Զինված ուժերի գենշտաբի պետ Արտակ Դավթյանը։ Ըստ էության՝ նրա հրաժարականի դիմումի պատճառը որդու հարսանիքն է, որի մասին լուրը մեծ աղմուկի առիթ դարձավ։

Մեզ այս պահին հայտնի չէ՝ նրան պարտադրել են, թե կամովի է գրել։Հիշեցնենք, որ երեկ մենք լուր էինք գրել եւ տեսանյութ հրապարակել այն մասին, թե ինչպես է Դավթյանը՝ թքած ունենալով կարանտինի վրա, որդու հարսանիքը նշում Բագրեւանդի առանձնատանը՝ 100-ից ավելի հյուրերի մասնակցությամբ։

Դավթյանն այսօր առավոտյան պարզաբանում էր տարածել այդ առիթով. «Օրենքի առաջ բոլորն են հավասար, և եթե ես որևէ խախտում եմ արել, կկրեմ դրանից բխող պատասխանատվությունը:

Իհարկե, ըստ իս, խախտում չի եղել, բայց թող դա պարզեն համապատասխան մարմինները: Պարզապես ուզում եմ հիշեցնել՝ բոլորն ունեն անձնական կյանքի իրավունք»,- ասված էր նրա կողմից տարածած հայտարարության մեջ։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *