Արտերկրում բնակվող Ֆեյսբուքյան օգտատիրոջ կոշտ պատասխանը Սարգիս Գրիգորյանի սպառնալից հայտարարությանը

Ֆեյսբուքյան օգտատեր Գոհար Քոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ոռնացող մի ցավ կա յուրաքանչյուր մարդու սրտում, ով գտնվում է իր հայրենիքից դուրս և այդ դրսում հայը հսկայական պայքար է տանում իր՝ ՅԱՆ-ը բարձր և անբիծ պահելու գործում։

Այսօր հազարավոր տաղանդավոր մարդկանց կողքին ՝Սարգիս Գրիգորյան դուք որպես դերասան ,ունեք բավականին լուրջ գնահատական ու ինքներդ ձեր ձեռքբերումները չգնահատելով հայտարարում եք ,որ կգնաք երկրից։

Է գնայիք ,սուս ու փուս գնայիք ,ինչպես գնացել էին հազարավոր սովի ՝բառիս բուն իմաստով մատնված մարդիկ ։ Դեռ Հայաստանում եք, որովհետև սա էլ մի դեր է ,որ խաղացիք ,դուք ձեր շքեղ առանձնատունը երբեք չեք թողնի ու գնա վարձով ապրելու, դուք չեք դիմանա օտար փողոցներում անցորդների անտարբեր հայացքներին ,ձեր որակը չի հաշտվի չերկրպագվելուն ։

Գնացեք ,որ կարոտի ու անզորության ցավի ոռնոց զգաք ,որ ի վերջո հասկանաք ՝ երկրի վրա մատ թափ չեն տալիս ։ Եկեք փոխվենք տեղերով ՝դուք իմ պայմաններում ապրեք ես ձեր ՝ծայրահեղ ծանր պայմաններում։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *