«Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարը կամ տգետ է, կամ՝ գործակալ, կամ էլ՝ տգետ գործակալ…». Արմեն Չիբուխչյան

Արմեն Չիբուխչյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է

Երբ գերիները դեռ թշնամու ձեռքում են և բազմաթիվ անհետ կորածների ճակատագրերը հայտնի չեն, բայց Վիտալի Բալասյանյանը հայտարարում է, թե Հադրութը հետ ենք բերելու, Ես իրավունք ունե՞մ եզրակացնելու, որ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարը կամ տգետ է, կամ՝ գործակալ, կամ էլ՝ տգետ գործակալ։ Ես կասկած չունեմ, որ սա բացարձակ սուտ հայտարարություն է , որը նպատակ ունի սին հույսեր տարածել մարդկանց շրջանում, կամ, ինչպես ժողովուրդն է ասում, «կուտ» է տալիս՝ ընդ որում ռուսական։

Հարդրութը հետ բերողը Խծաբերդն ու Նոր Թաղը չէր տա թշնամուն՝ ռուսական զորքերի հետ միասին՝ ի դեպ Վիտոյի՝ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար աշխատելու օրոք։

Ռուսները, որոնք Արցախում են Ալիևի և Էրդողանի բարեհաճության շնորհիվ, առաջինը երբեք պատերազմ չեն սկսի Ալիևի դեմ, որովհետև սա կնշանակի նաև պատերազմ Թուրքիայի դեմ, որից ռուսներն ամեն գնով խուսափելու են՝ խփված և մարսված ռուսական ուղղաթիռն էլ ապացույց։

Հետևաբար Վիտալիկին չեմ կարող չասել՝ հետ չբերողը և լկտիաբար ժողովրդին ստողը …… (այստեղ յուրաքանչյուրը կարող է մտովի տեղադրել իր պատկերացրածը՝ համեմված վառ երևակայությամբ և հարուստ բառապաշարով)։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *