Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գաղտնի այցով ՌԴ-ում է

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գաղտնի այցով ՌԴ-ում է: Այս մասին, վկայակոչելով իր աղբյուրը, գրում է տելեգամյան Mediaport ալիքը։

«Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանի լոբբինգով որոշել է ազատվել Հարությունյանից և Արցախի նախագահ դարձնել Սամվել Բաբայանին։ Արայիկ Հարությունյանն էլ հասկանալով, որ անզոր է Աննա Հակոբյան-Սամվել Բաբայան զույգի դեմ՝ շտապել է ՌԴ՝ կանխելու  իր հնարավոր պաշտոնանկությունը։ Արայիկ Հարությունյանը Մոսկվայում իր հանդիպումների ընթացքում օգնություն է խնդրում ռուսական կողմից՝ համոզելով,

որ  ՌԴ-ի հետ խնդիրներ ունեցող Սամվել Բաբայանի՝ Արցախի նախագահ դառնալը առաջին հերթին վատ է լինելու Ռուսաստանի համար։

Արցախի նախագահը ՌԴ-ում  մնալու է մինչև նոյեմբերի 25-ը»,– գրում է աղբյուրը։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *