Արցախյան պшտերшզմում անմահացած Վահեի հերոսական պատմությունը. ճանաչենք մեր հերոսներին

Վահեն արցախյան վերջին պшտերшզմում անմահացած մեր հերոսներից է, ում մասին ընկերները մեծ հպարտությամբ ու սիրով են խոսում: Վահեն ժամկետային զինծառայող էր: Նա իր ծառայությունն անց էր կացնում Ջաբրաիլի դիրքերում: Վահեն դիրքի ավագն է եղել:

Մшրտերի հենց սկզբից նա ակտիվորեն մասնակցել է մшրտական գործողություններին: Շուտով վիրավորում է ստացել: Կարճ ժամանակում ապաքինվելով՝ Վահեն կրկին մարտի է վերադարձել՝ հրաժարվելով բուժումը Երևանում շարունակելու առաջարկից:

Հերթական մարտի ժամանակ Վահեն ավելի ուժեղ վիրավորում է ստացել: Տեսնելով, որ ընկերները դժվարանում են մարտի դաշտում՝ նրանց հորդորել է իրեն թողնել ու փախչել, սակայն ընկերներն այդպես չեն վարվել: Վահեն шրնшքшմ է եղել ընկերների աչքերի առաջ:

Վահեի մոր՝ Կարինեի միակ մխիթարանքը որդուց մնացած ժամացույցն է, որը նա էր տղային նվիրել այն ժամանակ, երբ տղան կարճատև զինվորական արձակուրդի էր եկել: Տիկին Կարինեն շատ ծնողների նման օրվա մեծ մասն անց է կացնում Եռաբլուրում:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *