Արցախում՝ հարավային ուղղությամբ կիրառվել է դոնբասյան մարտավարությունը, տապալվել է երկրորդ բլիցկրիգը

Արցախում՝ հարավային ուղղությամբ կիրառվել է դոնբասյան մարտավարությունը, տապալվել է երկրորդ բլիցկրիգը Արցախում կիրառվել է դոնբասյան մարտավարությունը: Այս մասին իր էջում գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա» ռուսական թերթի ռազմական լրագրող Ալեքսանդր Կոցը։

  «Ադրբեջանական զորքերի’ թուրք խորհրդատուների կողմից հրահրվող ձգտումը՝ Անկարային ու Բաքվին զեկուցել ռազմական գործողությունների ընթացքում Լեռնային Ղարաբաղում հնարավորինս շատ քաղաքներ ու գյուղեր գրավելու մասին, հարձակվող՝ ադրբեջանական կողմի համար ձախողմամբ է ավարտվել Զանգելանի (Կովսական) ուղղությամբ, որտեղ, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հանդիսավորապես բարձրացվել էր ադրբեջանական դրոշը:  

Այս ամենի արդյունքը դարձավ ադրբեջանական որոշ ստորաբաժանումների շրջափակումը. արցախյան հրետանու կործանիչ կրակ, սպանված և վիրավոր ադրբեջանցի զինվորականներ, զոհված զինծառայողների անշունչ մարմիններ, նետված սպառազինություն,

այրված տեխնիկայի մնացորդներ: Հակառակորդը հետ է շպրտվել Խոդաֆերինի ջրամբարի տարածքից: Սա իսկական դոնբասյան սցենարով շրջափակում է և ադրբեջանական երկրորդ բլիցկրիգի տապալում»:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *