Արցախում վիրավորվել է Սեյրան Օհանյանի ավագ որդին` Արթուր Օհանյանը

Արցախում ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում վիրավորվել է ԱՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանի ավագ որդին՝ Արթուր Օհանյանը: Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը:

Նշենք, որ Արթուր Օհանյանը ՊՆ զորամասերից մեկի հրամանատարն է։

«Նա այժմ Արցախի հիվանդանոցներից մեկում է, վիճակի մասին տեղեկություն դեռևս չկա»,-ասաց Մեժլումյանը:



Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հակառակորդն ունի ավելի քան 4369 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *