Արցունքներդ չեք կարող զսպել. Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում….

Լրագրող Անի Քոչարը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Լևոն Արոնյանի կյանքից հեռացած կնոջ՝ Արիանա Կաոիլիի լուսանկարը և դրան կից հրապարակել Համո Սահյանի բանաստեղծությունը:

Անի Քոչարը բանաստեղծությանը կից գրել է, որ այն նվիրում է Արիանայի հիշատակին:
Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,

Ու չի պակասի աշխարհում ոչինչ,-
Մի լույս կմարի հինգերորդ հարկում,
Կմթնեն մի պահ աչքերը քո ջինջ։

Բայց հավքերն էլի հարավ կչվեն,
Մանուկներն էլի կխաղան բակում,
Կանաչներն էլի ցողով կթրջվեն,
Ծաղիկներն էլի կշնչեն մարգում։

Կվառվի լույսը հինգերորդ հարկում,
Կժպտան նորից աչքերը քո ջինջ,
Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Եվ չի պակասի աշխարհում ոչինչ։

Համո Սահյան

Հ.Գ. Արիաննայի լուսե հիշատակին 🕯,

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *