Բայց կուզեիք չէ՞ ֆինանսների նախարար լինեիք. Փաշինյանը՝ Արսեն Թորոսյանին

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև կորոնավիրուսի արձագանքման ծրագիր դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը համաձայնություն տալու մասին» հարցը 

զեկուցելու համար խոսքի իրավունքը սխալմամբ տվեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին տալու փոխարեն:

Փաշինյանը ուղղեց իր սխալը, բայց կատակով հարցրեց Թորոսյանին.

«Բայց կուզեիք, չէ՞, պարո՛ն Թորոսյան, ֆինանսների նախարար լինեիք, Առողջապահության նախարարությանը մի քիչ շատ փող տայիք»,-ասաց վարչապետը:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *