«Բաունթի» կոնֆետի սիրահարները հաստատ կհավանեն այս տորթը

Այս բաղադրատոմսով ստացվում է նուրբ, փափուկ ու բուրավետ կոկոսային աղանդեր։ Կոկոսային միջուկը լավ է պահպանում ձևը, չափավոր քաղցր է և շատ կոկոսային։ Եթե սիրում եք Բաունթի կոնֆետները, ապա կհավանեք այս աղանդերը, որը կարելի է պատրաստել կլոր տորթի տեսքով։

Բաղադրիչներ

Բոլորը պետք է լինեն սենյակային ջերմաստիճանի

Կարագ՝ 80 գ

Ձու՝ 2 հատ

Ալյուր՝ 80 գ

Շաքարավազ՝ 80 գ

Կակաո՝ 2 թ/գ

Փխրեցուցիչ՝ 1 թ/գ

Աղ՝ 1 պտղունց

Կոկոսային միջուկ

Կաթ՝ 400 գ

Շաքարավազ՝ 10 գ

Սպիտակաձավար՝ 2 ճ/գ

Կոկոսի քերուկ՝200 գ

Կարագ՝ 100 գ

Գլազուր

Կաթնային շոկոլադ՝ 150 գ

Կաթ՝ 40-80 գ

Պատրաստման եղանակը

Շոկոլադե հիմքի հիմքի համար հարել կարագը շաքարավազի և աղի հետ՝ ներմուծելով ձու։ Ալյուրը միավորել կակաոյի և փխրեցուցիչի հետ՝ ներմուծելով ձվային զանգվածի մեջ ու բահիկով խառնել՝ մինչ միասեռ դառնա։ Խմորը դնել ջեռոցի կաղապարի մեջ և թխել 12-15 րոպե՝ 180 աստիճանի ներքո։

Կոկոսային միջուկի համար տաքացնել կաթը՝ ներմուծելով սպիտակաձավար և եփել մինչ պղպղջակներ։ Թեև շիլան շատ ջրիկ կլինի, այն հետո կպնդանա։ Ավելացնել շաքարավազ, վանիլին, կարագ ու կոկոսի քերուկ։ Ամենը խառնել և դնել շոկոլադային հիմքի վրա։

Գլազուրի համար շոկոլադի կաթը տաքացնել ու լցնել շոկոլադի վրա։ Պատել տորթը, թողնել սառչի՝ սենյակային ջերմաստիճանում, իսկ հետո դնել սառնարանը՝ 1-1,5 ժամով։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *