Բաունտի խմորեղենի համեղ բաղադրատոմս. Այս տարբերակը հաստատ կզարմացնի ձեզ

Բաունտի խմորեղենը ամենահամեղ խմորեղեններից մեկն է, որի բաղադրատոմսերը բազմաթիվ են։ Վստահեք ենք, որ ցանկացած տնային տնտեսուհի ունի պատրաստման իր տարբերակը, սակայն այս բաղադրատոմսը հաստատ չի զիջում այլ բաղադրատոմսերին։

Խմորի համար անհրաժեշտ է`

5 ձու

1 բաժակ շաքարավազ

300 գ մածուն կամ թթվասեր

1 թեյի գդալ սոդա

1 թեյի գդալ փխրեցուցիչ

5 ճաշի գդալ բուսայուղ

4 ճաշի գդալ կակաո

վանիլին

Ալյուրը այնքան, որ ստացվի բիսկվիտային խմոր, բաժանել 2 հավասար մասի ու թխել 180° ջեռոցում, իմ տապակի չափը 35×42 սմ է:

Կրեմը պատրաստման եղանակը.

500 մլ կաթը, 1 բաժակ շաքարավազը, վանիլինը և 4 ճաշի գդալ օսլան կամ ալյուրը միասին եփում ենք, հենց եռում է վերցնում ենք կրակից ավելացնում 150 գ կարագ և 250 գ կոկոսի քերուկ, խառնում ենք, թողնում մի փոքր սառչի ու լցնում խմորի շերտի վրա, մյուս շերտը դնում վրան ծածկում ջնարակով:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *