Բարձրացա ավտոբուս, ականջակալներս դրեցի, ու հանկարծ շատ ուժեղ մի ճիչ լսվեց. շրջվեցի ու ինչ տեսնեմ

Բարձրացա ավտոբուս, նստեցի, ականջակալներս դրեցի եւ … հանկարծ զգացի, որ ավտոբուսում խառնաշփոթ է… Ավտոբուսը մոտեցավ կանգառին և ես բարձրացա, նստեցի ազատ նստարանին, եւ քանի որ մի քանի կանգառ պիտի գնայի, ականջակալներս դրեցի ու ․․․ Հանկարծ զգացի, որ ավտոբուսում խառնաշփոթ է, վարորդը կտրուկ արգելակեց ու արագ գնաց դեպի հետևամաս, նրան հետևեցին մյուսները։

Պարզվեց ավտոբուսի հետևամասում մի հղի կին էր նստած, ցա վից գալարվում էր։ Մի տարեց կին հանգստացնում էր նրան․ շնչիր, շնչիր։ Հանկարծ նրա նստարանի տակ ար յան հետքեր երևացին:
Այդ պահին ավտոբուսի վարորդը բարձրաձայն ասաց. — Հաջորդ կանգառը ծննդատուն; Եվ նստելով ղեկի մոտ մեծ արագությամբ սլացավ մոտակա ծննդատունը։

Նստատեղի տակ ար յան հետքը գնալով մեծանում էր: Վարորդը այնպիսի մեծ արագությամբ էր սլանում, որ մի քանի րոպեից հասանք ծննդատուն: Ծննդատան մուտքի մոտ նա կայանեց ավտոբուսը ու կնոջը արագ գրկելով տարավ ներս: Կնոջ պայուսակը ավտոբուսի մեջ էր, ես նրա պայուսակի մեջ գտա բջջային հեռախոսը, որոնեցի ամուսնու հեռախոսահամարը ու զանգահարեցի ու ամուսնուն պատմեցինք կատարվածը:

հինգ րոպե չանցած ամուսնու ամվտոմեքենան սրընթաց մտավ հիվանդանոցի բակ, նա արագ իջավ մեքենայից եւ շտապ քայլերով մտավ ներս։ Մենք բոլորս, ավտոբուսի ուղևորներս, որ օտար մարդիկ էինք և իրար չէինք ճանաչում, հարազատի նման անհամբեր սպասում էին ավտոբուսի «փոքրիկ ուղևորի» լույս աշխարհ գալուն:

Որոշ ժամանակ հետո, ամուսինը ուրախ դուրս եկավ հիվանդանոցի շենքից.— Ծնվեց, որդիս, ծնվեց… Ի՞նչ է անունդ եղբայր,- հարցրեց վարորդին։ -Միշա, — համեստորեն պատասխանեց վարորդը։ Այժմ ես գիտեմ ինչպես անվանել որդուս։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *