Բացառիկ տեսանյութ. ֆերմերը հողը կուլտիվացիա է անում կադիլակով

Հայտնի է, որ տեխնիկական զարգացման արդյունքում մի քանի անգամ թեթևացել է մարդու հոգսն ու ձեռքի ուժի անհրաժեշտությունը: Տեխնիկական միջոցների ի հայտ գալու և շարունակաբար կատարելագործվելու արդյունքում այժմ մարդը կարողանում է անհամեմատ առավել արագ անել դժվարին գործերը:

Տեխնիկական միջոցները մասնավորապես ավելի մեծ նպաստ բերեցին գյուղատնտեսական ոլորտին՝ թեթևացնելով գյուղացու առանց այն էլ տաժանակիր աշխատանքի բնույթը:

Այս ամենով հանդերձ, հաճախ գյուղացիները զարմացնում են իրենց ստեղծագործ մտքի թռիչքով ու գործունեությամբ: Համացանցային հարթակում մի բավականին ուշագրավ տեսանկարահանված նյութ է հանրայնացվել, որտեղ ֆիքսված է, թե ինչպես է ֆերմերներից մեկը հողը մշակում և կուլտիվացիա անում ոչ թե համապատասխան տեխնիկական միջոցով, այլ իր կադիլակով:

Դեպքը եղել է Ղազախստանում: Ղազախ գյուղատնտեսի ուշագրավ և ինքնատիպ արարքը պատկերող տեսանյութը մեծ հետաքրքրությամբ ու զվարճալի մեկնաբանություններով է ընդունվել: Տեսանյութը կարող եք դիտել նաև դուք: Այն ներկայացված է ստորև:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *