Բացարձակապես չունենք տուն, սեփականություն այստեղ․ Սիրուշո

Հանրահայտ երգչուհի Սիրուշոյի զարդերի հավաքածուն ներկայացնում է հայ ժողովրդի հարուստ պատմությունը և ազգային առանձնահատկությունները։

Երգչուհին իր հավաքածուն ներկայացրել է Միացյալ Նահանգներում: Որպես այդ զարդերի բրենդի սեփականատաեր՝ երգչուհի, գեղեցկուհի Սիրուշոն ևս ներկա է գտնվել ցուցադրությանը

և «Ամերիկայի Ձայն» լրատվամիջոցի հետ ունեցած իր հարցազրույցում հանդես է եկել անկեղծ խոստովանությամբ: Նա այդ հարցազրույցից հատված է տեղադրել Ինստագրամյան իր էջում։

«Չեմ ապրում Միացյալ նահանգներում, բացարձակապես չունենք տուն, սեփականություն այստեղ՝ նահանգներում: Սա այն եզակի սուտ լուրերից չէ իմ և իմ ընտանիքի վերաբերյալ, որը լսում եմ, այնպես որ սովորել եմ արդեն»։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *