Բացի սերը, Աշոտ և Սոֆյա գեղեցիկ զույգին միավորել է ևս մեկ բան

Աշոտ Տեր-Մաթեւոսյանին եւ Սոֆյա Պողոսյան զույգին հանդիսատեսը սկսել է սիրել տարբեր նախագծերի ու սերիալներ մասնակցությունից հետո։ Նրանց երկրպագուները գիտեն, որ երկար ժամանակ զույգը չէր բարձրաձայնում իրենց հարաբերությունների մասին, մինչ այն պահը, երբ Սոֆիան համացանցում համատեղ լուսանկար տեղադրեց և նշեց, որ պաշտոնապես նշանադրված են։

Այս օրերին զույգին միավորել է ևվս մեկ բան՝ նոր, համատեղ նախագիծ։ Շուրջ երկու շաբաթ է ինչ սկսվել է, Աշոտի և Սոֆիայի մասնակցությամբ, «Արմատներ» կոչվող սերիալի նկարահանումները։

Դերասաններն օրուգիշեր անցկացնում են նկարահանման հրապարակում՝ չխնայելով ջանք ու եռանդ, որպեսզի տեղ հասցնեն այն կարեւոր գաղափարը, որը կրում է իր մեջ նախագիծը:

Նշենք, որ Աշոտ Տեր-Մաթեւոսյանը հանդես է գալիս ոչ միայն որպես դերասան, այլեւ սերիալի ռեժիսորն է:

«Արդեն երկրորդ նախագիծն է, որում հանդես եմ գալիս որպես ռեժիսոր: Առաջինը «Քեզ հետ ու առանց քեզ» սերիալն էր: Անչափ ծանրաբեռնված ենք, կարելի է ասել՝ անգամ տուն չենք գնում, սակայն յուրաքանչյուր նախագծի հիմքը պետք է կայուն ու շատ լավ դրվի»,- նշում է Աշոտը։

Սերիալն ամուր ընտանիքի, դրա կարեւոր արժեքների, ծնողի հանդեպ տածած հարգանքի մասին է: Եթե ինչ-ինչ պատճառներով պառակտվել է ընտանիքը, սերիալում կգտնեք վերամիավորման, ներողամտության եւ գնահատման կարեւորությունը: Սերիալում կարևոր շեշտ է դրված նաեւ վերադարձը դեպի արմատներ ու Հայաստան։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *