Բա ուր էիք այն ժամանակ, երբ դպրոցները վերածվել էին ընտրություններին ձայներ բերողի, սերունդներ էին դեգրшդացվում․լուռ էիք, երբ վայ հոգևորականները տարիներ շարունակ արատավորում էին մեր եկեղեցին

Բա ուր էիք այն ժամանակ, երբ դպրոցները վերածվել էին ընտրություններին ձայներ բերողի, սերունդներ էին դեգրшդացվում․լուռ էիք, երբ վայ հոգևորականները տարիներ շարունակ արատավորում էին մեր եկեղեցին

Մի երկու խոսք «ավանդական արժեքների պաշտպաններին». Նրանք ասում են պետք է պաշտպանենք մեր եկեղեցին, հոգևոր արժեքները: Լավ եք անում պաշտպանեք, բայց ումից եք պաշտպանում? Եկեղեցին ու հոգևոր արժեքները առաջին հերթին պետք է պաշտպանել պիղծ և այլասերված վայ հոգևորականներից, իսկ դուք լուռ էիք, երբ այդ հոգևորականները տարիներ շարունակ արատավորում էին մեր եկեղեցին և հեղինակազրկում այն:

Առաջին հերթին հենց այդ պատճառով են մարդիկ երես թեքում հայ առաքելական եկեղեցուց և այլ աղանդների դավանում:

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Շավարշ Սողոմոնյանը։

Նրանք ասում են պետք է պաշտպանենք մեր կրթական արժեքները, դպրոցները, բուհերը: Բա ուր էիք այն ժամանակ, երբ դպրոցները դադարել էի կրթական և դաստիարակչական հաստատություն լինելուց, վերածվելով ընտրություններին ձայներ բերող, ֆոնդի փողեր հավաքող, լպիրշություն և քրեական բարքեր տարածող, հասարակությունը շերտավորող հաստատության, որտեղ տիրում էր համատարած տգիտություն և սովորում էին միայն այն երեխաները ովքեր պետք է ԲՈՒՀ ընդունվեն, այն էլ կրկնուսույցների մոտ:

Լուռ էիք, երբ դպրոցներում սերունդներ էին դեգրադացվում, արժեքներ էին դեգրադացվում: Դա էր մեր դպրոցների իրական պատկերը, ԲՈՒՀ-երի մասին էլ չեմ խոսում, ԲՈՒՀ-երը վերածվել էին մի մեծ կոռուպցիոն որջի: Բա այդ ժամանակ ուր էին մեր ավանդական արժեքների պաշտպանները: Ակամայից հիշեցի մի արտահայտություն սիրված Կարգին հաղորդումից «պարապ դեգուստատորներ»: Հիմա մեր երկրում իչքան » պարապ դեգուստատոր» կա, հայտնի ուժերի կողմից ֆինանսավորվելով, արհեստական օրակարգեր ձևավորելով, փորձում են ՀՀ- ում բողոքի ակցիաների և բողոքի ալիքի իմիտացիա ձևավորել:

Բայց զավեշտալին այն է, որ հայտարարում են, թե իրենց են միացել մոտ 50 կազմակերպություն, բայց բողոքի ակցիա են իրականացնում 20-30 հոգով: Մի բան հստակ է և աներկբա, որ վերջին շրջանում կազմակերպված բողոքի ակցիաների գերակշռի մեծամասնությունը հրահրվում, կազմակերպվում և ֆինանսավորվում են հայտնի ուժերի կողմից:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *