ԲելԱԷԿ-ի առաջին էներգաբլոկի ռեակտորում սկսվել է շղթայական ռեակցիա

Բելառուսի ատոմային էլեկտրակայանի առաջին էներգոժաբլոկի ռեակտորում սկսվել է մասնատման կառավարվող շղթայական ռեակցիա, ԲԵԼՏԱ-ին հայտնել են Էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունից:

«Համաձայն ԲելԱԷԿ-ի գրաֆիկի՝ առաջին էներգաբլոկում հաջողությամբ սկսվել է շղթայական ռեակցիա, ռեակտորային կարգավորումը դուրս է բերվել հզորության նվազագույն վերահսկվող մակարդակի վրա»,-տեղեկացրել են մամուլի ծառայությունից: Այդկերպ, սկիզբ է տրվել ռեակտորի կենսագործունեությանը:

Առաջիկայում առաջին էներգաբլոկում կանցկացնեն մի շարք հետազոտություններ, որոնք թույլ կտան հաստատել միջուկային-ֆիզկական վերահսկողության եւ ռեակտորային սարքավորման միջուկային անվտագնության ամբողջ համակարգի հուսալիությունը: Հաջորդ փուլում կտրվի առաջին էներգաբլոկի էներգետիկ մեկնարկը՝ ներառվելով երկրի էներգահամակարգի մեջ:

Բելառուսի ԱԷԿ-ը երկու ռեակտորներով կառուցվում է ԱԷԿ-2006 ռուսական նախագծի շրջանակում: Գլխավոր կապալառուն «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ինժեներական դիվիզիոնն է: 3+ սերնդի էներգաբլոկներն ունեն բարելավված տեխնոտնտեսական ցուցանիշներ: Էներգաբլոկի գլխավոր առանձնահատկությունը անվտանգության ակտիվ եւ պասիվ համակարգերի ինքնատիպ համադրությունն է:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *