Բելգիան՝ Ֆրանսիայի հետևից. ինչպես են երկրներն արձագանքում Արցախի ճանաչման հարցին․ Տեսանյութ

Բելգիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեկ ընդունեց Արցախի ճանաչման վերաբերյալ բանաձեւ։ Նկատենք՝ Ֆրանսիայից հետո Բելգիայի խորհրդարանը երկրորդ պետությունն է, որ դնում է Արցախի ճանաչման եւ տարածքային ամբողջության վերականգնման հարցը: Սակայն նշենք, որ Մինսկի խմբի համանախագահ երկիր Ֆրանսիայից բացի, մյուս համանախագահ ԱՄՆ-ն եւս պարբերաբար բարձրացնում է կարգավիճակի հարցը, նշելով, որ պետք է լինի լիարժեք կարգավորում եւ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կարգավորում չէ:

Ֆրանսիայի Ազգային ժողովը 188 կողմ և 3 դեմ ձայնով էր ընդունել բանաձև, որտեղ ընդգծվում էր Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտությունը։

«Բանաձևում նաև արձանագրվում են Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով խաղաղության գործընթացը ձախողելու և Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցությամբ ահաբեկչական խմբավորումների վարձկանների տեղակայման փաստերը», – նշված է տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին էլ Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատն էր 305 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևը, որը, սակայն, խորհրդատվական բնույթ ունի։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը այսօր հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված հնարավոր քայլերի իրականացումը ռուս խաղաղապահների, Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *