Բժիշկ Արսենը Գերմանիայից վերադարձել է հայրենիք՝ լսելով Հայաստանում ռեանիմատոլոգների պակասի մասին

ԵՊԲՀ ռեկտոր Ա. Մուրադյանը հրապարակմամբ պատմել է համալսարանի լավագույն շրջանավարտներից մեկի՝ Արսենի մասին, ով ապրում և աշխատում է Գերմանիայում: Ա. Մուրադյանը հայտնում է, որ Արսենը օրերս վերադարձել է հայրենիք, քանի որ իմացել է, որ հայրենիքում խիստ զգացվում է ռեանիմատոլոգների կարիք:

Հիշեցնենք, որ դեռ ամիսներ Ն. Փաշինյանն ու Ա. Թորոսյանը հայտարարել էին այս մասնագետների պակասի մասին՝ հորդորելով մասնագետներին դիմել իրենց:

Այսպիսով, բժիշկ Արսեն Մանուկյանը, ով իր բարձր մասնագիտացմամբ ու մասնագիտական որակներով մեր երկրի բժշկության պատիվը բարձր է պահում թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում, անմիջապես անսացել է հայրենիքի ղեկավարության հորդորներին ու վերադարձել Հայաստան՝ հայրենակիցներին օգնելու համար:

Ա. Մանուկյանն արդեն մի քանի ամիս է, ինչ աշխատում է հայաստանյան բուժհաստատությունում և հաջողությամբ բուժում է թագավարակով վարակված ծանրագույն վիճակում գտնվող պացիենտներին:

Այսօրինակ վարքագիծն ու գործունեությունը հայրենասիրության լավագույն արտահայտությունն ու դրսևորումն է, որը հրաշալի օրինակ է միևնույն ժամանակ բոլորի համար:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *