Բոլորդ ճանաչեք Սերժ Սարգսյանի հանցավոր իշխանության թիվ մեկ քարոզչին, որին ենթարկվել են Հայաստանի բոլոր մեդիաները

Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին Հայաստանում գործել է լրատվական մաֆիոզ համակարգ, որը ղեկավարել և կուռացիա է արել այդ տարիների նախագահականի լրատվական ՊՈԱԿ-ի ղեկավար Արիկ Սաղաթելյանը՝ Միքայել Մինասյանի փողերով:

Այդ տարիներին հասարակության ուղեղները լվանալու մաֆիոզ համակարգ է գործել: Օրինակ այսպես, երբ տեղի էր ունենում որևէ սպանություն, իր ազդեցության տակ գտնվող բոլոր մեդիաներով սպանությունը վերագրվում էր իրենց հակառակորդ մեկին, և արանքից դուրս էր գալիս իրական մեղավորը: Կամ ընդունենք եթե մեկից պետք էր խլել որևէ բիզնես, այդ բիզնեսմենին ամիսներ շարունակ մեդիաներով ներկայացնում էին որպես հանցագործ օլիգարխ և հեշտությամբ խլում նրա բիզնեսը:

Արիկ Սաղաթելյանն անձամբ էր ղեկավարում մեդիա համակարագերն ու հեռուստաընկերությունների աշխատանքը: Նա էր որոշում թե որ լրատվականով ինչ է կարելի գրել և ինչը՝ ՈՉ:

Ամենաչնչին զանցաքներն այդ մարդը ներկայացնում էր շատ խոշոր հանցանք, միևնույն ժամանակ հասարակությանը սուտ լուրերով կերակրում ու հակառակորդներին դարձնում ազգի թշնամի:

Արիկ Սաղաթելյանը համակարգում էր բոլոր նրանց, ովքեր կապ ունեն լրատվության համակարգի հետ: Ինքն էր նշանակում մամուլի խոսնակներին, լրատվության պատասխանատուներին, որոշում թե ով ումից և որքան գումար պետք է ստանա և ինքն էլ խոշոր գումարներ էր ստանում Սերժ Սարգսյանի փեսայից՝ Միքայել Մինասյանից:

Երկրում տեղի ունեցած հեղափոխությունից հետո էլ այդ համակարգը չփլվեց: Նույն մեխանիզմը գործեց արդեն նոր իշխանությունների դեմ: Թիրախում վարչապետն էր, նրա ընտանիքը, նրակառավարության անդամները, ԱԺ աչքի ընկնող և խելացի պատգամավորները:

Հենց այս պահին էլ Արիկ Սաղաթելյանն ու իր թիմն անում են ահռելի աշխատանք՝ հասարակությանը պառակտելու և իրենց նպատակներին հասնելու համար:

Պետությունը պարտավոր է այդ արարքներին տալ իրավական գնահատական և երկիրն ազատել հասարակությանը պառակտող հանցագործներից:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *