Լրագրող Գոհար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Հենց հիմա պատերազմ է, իսկ դա նշանակում է, որ բոլորս զինվոր ենք:

Ու ոչ միայն կորոնապատերազմ է, այլև ներքին, երբ տարբեր շրջանակներ միավորվել են, որ համոզեն դիմակ չկրեն, ծաղրեն իշխանություններին, վարակը տարածվի ու իրենք մարդկանց մահերի գնով ու դիակների վրայով հետ գան իշխանության:
Ես գիտեմ, որ իշխանությունները մի շարք սխալներ են արել, դա այլ հարց է: Հիմա դրա ժամանակը չէ: Հիմա մեր երկրին, մեր ոստիկանին, մեր բժշկին սատար ու տեր կանգնելու ժամանակն է:
Կոչ ենք անում բոլոր հայտնի մարդկանց, հեղինակություն վայելող մշակութային գործիչներին, դերասաններին, արվեստագետներն, երգիչներին, լրագրողներին հագնել դիմակներ
ու դուրս գալ մեզ հետ փողոց` մարդկանց իրազեկելու, բացատրելու, համոզելու, խնդրելու, եթե պետք է ծնկաչոք աղաչելու, որ կրեն դիմակներ, որ սոցիալական հեռավորություն պահեն, որ առանց անհրաժեշտության տնից դուրս չգան:
Այս ամենը 1in.am -ը ցույց կտա ուղիղ եթերում, որ մարդիկ վերջապես ուշքի գան:

Հիմա իսկապես պատերազմ է, եթե չեք հասկացել. մեր կոմֆորտ խրամատներից պետք է դուրս գանք առաջնագիծ:
Խնդրում եմ` նշեք մեկնաբանություններում այն հայտնի մարդկանց, որոնք հեղինակություն են վայելում ու պատրաստ են դուրս գալ փողոց:
Շեշտում եմ` պետք չեն մարդկային կուտակումներ, պետք են հայտնի մարդիկ` մարդկային կուտակումների տեղերում` մարդկանց իրազեկելու համար: Ու հատկապես ծայրամասերում, արվարձաններում:

Մեր մի խումբը կամերաներով 6:30 կլինի Էրեբունի Լիոնի այգում, մյուս խումբը` Մալաթիա- Սեբաստիայում` Անդրանիկի արձանի մոտ: Մի կամերա էլ կլինի Daniel Ioannisyan Դանիել Իոանիսյանի հետ Աջափնյակում 5:30
Ձեզ ձիգ պահեք, ժողովուրդ ջան, եթե միասնական լինենք, կհաղթենք: Մենք վերջապես արժանի ենք մեր հայրենիքին, թե չէ․․․