Բոլոր «Սուտի քաղաքագետ-ռազմագետ» տկարամիտներին, ովքեր երեկվանից էն քարտեզը առած մեյդան էն ընկել ու աննպատակ բրնձում են

Լոռու մարզի Երդվյալ Ազատամարտիկների Միություն նախագահ Գրիգ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Կրկին անդրադարձ …

Ուզում եմ անդրադառնամ բոլոր այն «Սուտի քաղաքագետ-ռազմագետ» կիսահայրենասեր, բայց ուրիշի փողերի հաշվին հանդես եկող բոլոր այն տկարամիտներին, ովքեր երեկվանից էն քարտեզը առած մեյդան էն ընկել ու աննպատակ բրնձում են…

Չեմ վիրավորի ոչ ոքի քանի-որ էդ մարդիք ընդամենը պատվեր կատարողներ են ու դրա դիմաց վարցատրվում են , ուղղակի կասեմ ձեզ, որ դա ձեր թեման չի ու էս օրհասական պահին անիմաստ մի բարբաջեք, իբր . «Վեր՛ջ հողերը տվեցինք, էս էիք ուզում, սրա տակից բա ոնց պիտի դուրս գաք» ու նմանատիպ լիքը անկապ բաներ…

Ասեմ ձեզ, որ դեռ պատերազմե չի ավարտվել ու հերոսներ ծնած հայ ազգը դեռ երբեք մեջքը գետնով չի տվել ու դեռ մեր հաղթանակը նոր է սկսվում իր նոր ու մեծ ուժով և նոր գրավված տարածքներով, ինչպես սկզբի օրերին հրամանատար , գնդապետ՝ Կարեն Ջալավյանը մի գիշերվա մեջ գրավեց Գետաշենը ու դարձավ «Արցախի Հերոս» , ինչպես 3 օր առաջ մեր հզորները հետ բերեցին Ջեբրայիլը , այդպես էլ մոտ օրերս հետ ենք բերելու բոլոր այն հողերը, որ եղել են նախկինում ու ասեմ ավելին դեռ մի բան էլ առաջ ենք գնալու …

Կա՞ ինչ-որ մեկը, որ կասկածումա, որ մենք մոտ օրերս նոր հերոսներ ենք կերտելու …
Կա՞ ինչ-որ մեկը, որ կասկածումա մեր հաղթանակի վրա…

Հավատացնում և վստահեցնում եմ, հաղթանակը ավելի քան մոտ է, ու հայ ազգը շատ մոտ օրերս կերտելու է պատմական ու ջախջախիչ հաղթանակ…

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *