Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց

Երևանի Կենտրոն և Նոր-Նորքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ քիչ առաջ հրապարակեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի որոշումը: ԲՀԿ առաջնորդը կկալանավորվի 2 ամիս ժամկետով:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում քննվում էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։  

Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների),

հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

Ավելի վաղ՝ հունիսի 14-ին, ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը:  

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *