Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ մտադիր չէ դառնալ վարչապետ

Վարչապետ դառնալու նպատակ չկա: Այդ մասին 168.am-ին տված հարցազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանը:

«Այդ իրենք են պայքարում աթոռին մնալու համար, կարչած են աթոռներից: Այս խայտառակ պարտությունից հետո, հողերը հանձնելուց ու այսքան զոհեր տալուց հետո դեռ ցանկանում են մնալ ու ծրագրեր են ներկայացնում: Մենք այսօր պետք է միասնական լինենք, մենք այսօր այնպիսի վիճակում ենք, կարծես ամենավատ անդունդի մեջ ենք:

Այսօր մեզ կփրկի մասնությունն ու համախմբվածությունը: Հանրության կողմից ընդունելի թեկնածուի կողքին ես կկանգնեմ եւ կաջակցեմ»,- ասաց նա:

Հարցին, թե ինձն անձամբ չի ցանկանում դառնալ վարչապետ, Ծառուկյանը տվեց լակոնիկ պատասխան. «Ոչ»:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *