Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ ձեւավորվել է մարտունակ ջոկատ. Այն կմիանա բանակին. Էնֆիաջյան

«Գագիկ Ծառուկյանի կոչով եւ գլխավորությամբ ձեւավորվել է մարտունակ ջոկատ մարտական բարձր պատրաստվածությամբ, որտեղ ներգրաված են նաեւ հմուտ եւ հատուկ պատրաստվածություն անցած զինվորականներ,

տեխնիկապես կազմակերպված ու զինված եւ իհարկե արիական եւ մարտական բարձր ոգով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխպնախագահ Վահե Էնֆիաջյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մեր ջոկատը կմիանա հայոց բանակին, որտեղ անհրաժեշտ է՝ ունենալով իր ներդրումը հաղթանակի կերտման գործում։

Այսօր հայրենիքն ունի յուրաքանչյուրիս գործելու կարիքը։ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի ուժերի մեկտեղմամբ է միայն հնարավոր հաղթել»։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *