Գայանե Ասլամազյանի հաղորդման հյուրը Տիգրան Քեոսայանն է (Տեսանյութ)

Հիշեցնենք, որ  Տիգրան Քեոսայանն ասել էր, որ «Իհարկե, ես ստորագրում եմ իմ սիրելի կնոջ` Մարգարիտա Սիմոնյանի յուրաքանչյուր բառի տակ, որը հասցեագրված էր Հայաստանի ներկայիս իշխանություններին: Միգուցե մի թեթև փոխեի «թքել» բառը «ձեռքերը լվանալ» արտահայտությամբ, որը, սակայն, չի փոխում գրածի իմաստը: Մարգարիտայի գրառումից հետո ամեն օր ինձ գրում են սոցիալական ցանցերում:

Որոշները հայհոյում են ինձ, պահանջում են ծեծել կնոջս, արագ փոխել ազգանունս, նույնիսկ ինչ-որ կայքում ստորագրահավաք են կազմակերպել այդ հիմարության համար․․․Իր գրառմամբ զայրացնելով հայ հասարակությանը՝ Մարգարիտան արդեն շատ բան է արել Հայաստանի ապագայի համար:

Ճիշտ ապագայի համար, որը այսօրվա ռազմական իրողության պայմաններում կարող է չլինել: Չես կարող հիմարներին փրկել, սակայն խելոքները դա ճիշտ են հասկացել:

Փաշինյանի գիծը՝ ուղղված հայ ազգի՝ որպես մեկ միասնական արյունատար համակարգի ոչնչացմանը, ազգային ինքնության և աշխարհում միակ իրական դաշնակցի կորուստը հանգեցրել են հանրապետության գոյության իրական սպառնալիքին․․․»:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *