Գարուշ ջան, ունես երկու արու զավակ, կմեծանան, քո պակաս թողած գործն ավարտին կհասցնեն

Ամբողջ ազգով սուգ ենք ապրում՝ կորցնելով մեր հերոսներին, որոնք իրենց կյանքը նվիրեցին հայրենիքի բարգավաճման և ապագա միլիոնավոր կյանքեր փրկելու համար, Եռաբլուր զինվորական պանթեոնում, որտեղ տեղի է ունենում Տավուշում հակառակորդի կրակոցից զոհված մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորությունը, ասաց նրա հորեղբայրը։

«Իմ եղբոր որդին շատ նվիրված էր մեր հայոց բանակին, և նա ընկավ հերոսի մահով։

Հավերժ փառք մեր բոլոր նահատակներին, նրանք ողջ են, նրանք կապրեն՝ քանի մենք կանք։

Գարուշ ջան, ունես երկու արու զավակ, կմեծանան, քո պակաս թողած գործն ավարտին կհասցնեն» , — ասաց Գարուշ Համբարձումյանի հորեղբայրը։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *