Գե րեվարված 4 անձ հնարավորություն է ունեցել կապվել հարազատների հետ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են գե րեվարված 4 հայի, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, «Ազատությանը» հայտնել է կազմակերպության Հայաստանի գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Փետրվարի 1-ին և 2-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են 4 հայ անձանց՝ և՛ քաղաքացիական, և՛ զինվորական, որոնք պահվում են Ադրբեջանում վերջին էսկալшցիшյի հետևանքով։ Եվ տեսակցությունների ընթացքում հնարավորություն ենք ընձեռել անձանց կապվել իրենց հարազատների հետ», – ասել է Ամատունին՝ հավելելով՝ կոմիտեի ներկայացուցիչները ծանոթացել են գե րիների պահման պայմաններին, տեղեկացել նրանց առողջական վիճակի մասին։

Հիշեցնենք` Ադրբեջանը պաշտոնապես հաստատում է միայն 57 հայ ռшզմագե րիների առկայությունը, այնինչ հայկական կողմի տվյալներով՝ Ադրբեջանում պահվող հայ գե րիների թիվն անցնում է 200-ից։ Ընդհանուր առմամբ Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 59 գե րի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։

Իսկ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի, նրանց թվում ոչ միայն ռազմագե րիներն են, այլև Արցախում երեխայի uպանnւթյան ու այլ hանցագnրծnւթյnւնների համար դшտապшրտված ադրբեջանցիներ Շահբազ Գուլիևն ու և Դիլհամ Ասկերովը։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *