«Գիտակցում եմ, որ այդպես ինձ եմ վնասում». Լիլիթ Կարապետյան

Լիլիթ Կարապետյանի համար ամառը սկսվում է որդու տարեդարձով: Նրա եւ Դավիթ Թուջարյանի տղան՝ Կարենը, հունիսի 1-ին դարձել է 11 տարեկան: Երգչուհու հետ զրուցել ենք որդու կարանտինային տարեդարձի, երեք ամիս տանը մեկուսանալու դժվարությունների մասին, եւ ոչ միայն:

«Մտածում էի՝ Կարենը կնեղվի, որ ընկերները մեզ հյուր չեն գալու, բայց սխալվում էի. մեծ մարդու պես է վերաբերվում խնդրին, նույնիսկ ասաց, որ չտխրեմ, այս տարի էլ թող այսպես անցնի: Ճիշտն ասած՝ շատ ուշադրությունից բարդույթավորվում է, այդ առումով քեռիին է քաշել: Ամեն տարի ծննդյան օրն ավելի ինքնամփոփ է դառնում, նեղվում է»,- ասել է Լիլիթը:

Լիլիթ Կարապետյանի որդին՝ Կարենը  Անակնկալը եղել է ֆոտոշարքի տեսքով.«Տարեդարձի նախօրեին ընկերներիցս Ղեւոնդ Գալստյանի հետ էի խոսում, առաջարկեց Կարենին լուսանկարել, սիրով համաձայնեցի: Ինքս էլ հաճելի անակնկալներ եմ մատուցել: Օրվա ընթացքում շատ ժամանակ է անցկացնում հեռուստացույցի եւ համակարգչի առջեւ, հարմարավետ բազկաթոռ եմ գնել, համեղ տորթ պատրաստել: Ծովամթերքի մեծ սիրահար է, թույլ տաս, ողջ օրը սուշի կամ սպագետտի կուտի, մեկ-մեկ կատակով ասում եմ, որ քիմքի առումով չեմ հասկանում՝ չինացի է, թե՝ իտալացի: Երեկոյան սուշի եմ պատվիրել, ու ընթրել ենք: Հայրը դեռ չի շնորհավորել, բայց հուսով եմ՝ ամեն տարվա պես հաճելի անակնկալ կմատուցի: Կարծում եմ՝ չեն հանդիպի, տղաս խստորեն հետեւում է տանը մնալու հորդորներին»:


Կարենը ցանկանում է բլոգեր դառնալ.«Պարբերաբար փոխում է ցանկությունը, բայց այս շրջանում երազում է հայտնի բլոգեր դառնալու մասին: Ես այն մամաներից եմ, որոնք միշտ ողջունում են իրենց երեխաների որոշումներն ու ամեն կերպ աջակցում դրանց իրականացմանը: Նույնիսկ ապագայում կնոջ ընտրության հարցում ես չեմ թելադրի իմ կամքը: Իհարկե, շատ կցանկանամ, որ տղաս արվեստի բնագավառում հաջողություններ ունենա, ձայնային լավ տվյալներ ունի»,- ասել է Լիլիթը:



Լրջորեն հետեւում են մեկուսանալու հորդորներին.«Ես ու տղաս տնից գրեթե դուրս չենք գալիս: Մեր պատշգամբում ենք մաքուր օդ շնչում, անհրաժեշտ գնումներով էլ մայրս է զբաղվում: Երբ խանութից վերադառնում է, սկսում ենք ախտահանել առեւտուրը: Հյուրեր էլ չենք ունեցել: Այս մեկուսացումն ինձ հոգեպես շատ է ճնշել: Ինքս էլ նյարդային եմ, շատ մանրուքների մեջ եմ խորանում, հետո գիտակցում, որ այդպես ինձ եմ վնասում»:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *